Հայ ժողովրդի պատմություն առարկան Վրաստանի հայերեն ուսուցմամբ դպրոցներում չի դասավանդվում ո՝չ ծրագրային և ոչ էլ ֆակուլտատիվ մակարդակով: Այդ հարցի լուծման նպատակով պատկան մարմինների կողմից ընթանում են համապատասխան աշխատանքներ, իսկ մինչ այդ Վիրահայոց թեմի երիտասարդության բաժնի նախաձեռնությամբ ձևավորվեց Պատմության խմբակ, որի անդամ դպրոցականները և ուսանողները մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում են հայ ժողովրդի պատմության էջերը:
|
Ընթերցել...
|
2015 թվականի մայիսի 23-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի ունեցավ երիտասարդ երգչուհի Իռեն Ավակյանի «Աղաչանք» խորագրով մենահամերգը, որը դասական երգերի արհեստավարժ կատարողի կողմից Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչում էր:
|
Ընթերցել...
|
Մայիսի 21-ը հայտարարված է մշակութային բազմազանության միջազգային օր: Այս տարի Թբիլիսիի «Կովկասյան տուն» մշակութային հարաբերությունների կենտրոնում կազմակերպված Վրաստանի ազգային փոքրամասնությունների մշակույթի և երկխոսության զարգացմանը նվիրված հետաքրքիր ու բազմաբղետ ցուցահանդեսով միջազգային օրվա նշանավորմանը միացավ Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը:
|
Ընթերցել...
|
Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանն այս տարի կտա 19 շրջանավարտ, ովքեր քաղաքի տարբեր հանրային դպրոցներում կշարունակեն ուսումնառությունը: Ուրախալի է, որ նախակրթարանի շրջանավարտներից 14-ը ուսում կստանա հայոց դպրոցում, ընդորում՝ 12-ը Թբիլիսիի թիվ 104 հայկական, իսկ երկուսը՝ թիվ 103 հայ-վրացական հանրային դպրոցներում:
|
Ընթերցել...
|