2015 թվականի ապրիլի 24-ին, ողջ աշխարհի հայկական համայնքները, ինչպես նաև Վրաստանի հայությունը, իր խոնարհումը բերեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների 100-րդ տարելիցին:
Մարդկանց հոսքը դեպի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի սկսվեց դեռևս վաղ առավոտյան՝ մասնակցելու հինավուրց եկեղեցում մատուցվող Հիշատակի Սուրբ Պատարագին:
Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում հավուր պատշաճի կազմակերպվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցող Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության ուղիղ հեռարձակման դիտումը:
2015 թվականի ապրիլի 18-ին, Ջավախքի Խանդո գյուղում միաժամանակ կատարվեց երկու պատմական արարողություն՝ օծվեց Սուրբ Խաչ եկեցեցու նոր զանգը և կանգնեցվեց Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակի խաչքար: