Հիրավի, աշխարհում երևի թե սակավաթիվ են այն ընտանիքները, որտեղ ծնված ու դաստիարակված զավակները գիտության տարբեր բնագառներում դարձել են իրավամբ հռչակավոր: Դրանցից մեկն է Օրբելիների ընտանիքը՝ Ռուբեն, Լևոն և Հովսեփ որդիներով: Նախկին Թբիլիսիի Սոլոլակ թաղամասի բնակիչներ Աբգար Օրբելի և Վարվառա Արղության-Երկայնաբազուկների ընտանիքում ծնված և դաստիարակված, այնուհետև Սանկտ-Պետերբուրգում մասնագիտական կրթություն ստացած և հաստատված աշխարհահռչակ գիտնականների կյանքի և գործունեության լուսաբանմանն էր նվիրված ընթացիկ տարվա հոկտեմբերի 4-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացած Օրբելի եղբայրների եզակի՝ Ծաղկաձորի տուն թանգարանի տնօրեն Մարինե Բունիաթյանի և ավագ գիտաշխատող Գերասիմ Մկրտչյանի հետ թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչների հանդիպումը:
|
Ընթերցել...
|
|
Սույն թվականի հոկտեմբերի 2-ին լրացավ վաստակաշատ արխիվագետ, թբիլիսահայ ճանաչված ճարտարագետ, Վրաստանի հայկական պատմական կոթողների հետազոտող և մեծ գիտակ Սարգիս (Սերգո) Դարչինյանի մահվան մեկ տարին: Թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչները, Սարգիս Դարչինյանի հարազատների, Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչների հետ միասին, Վիրահայոց թեմի հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեցին Թբիլիսիի Խոջիվանքի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն, որտեղ հուղարկավորված է նրա դին: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ հանգուցյալի հոգու խաղաղության համար: Սարգիս Դարչինյանի շիրիմին վերստին խոնարհվեցին ծաղիկներ ու տարածվեց խնկաբույրը:
|
Ընթերցել...
|
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, ընթացիկ տարվա սեպտեմբերի 28-ին, կայացավ «Դեպի Հայք» հասարակական կազմակերպության շնորհանդեսը:
|
Ընթերցել...
|
Ընթացիկ տարվա սեպտեմբերի 27-ին, Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերի բաժնի (տնօրեն՝ Վալերի Բադալյան) նախաձեռնությամբ, «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, տեղի ունեցավ հանդիպում ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչ Լաշա Շաղուլաշվիլու հետ:
|
Ընթերցել...
|
Ընթացիկ տարվա սեպտեմբերի 27-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը հյուրընկալեց մասնավոր այցով Թբիլիսիում գտնվող «Հայք» հայագիտական հաստատության հիմնադիր ղեկավար Բաբկեն Վարդանյանին: Ընդամենը երկու ժամյա հանդիպման ընթացքում բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակը ունկնդիրներին ներկայացրեց հայ ժողովրդի երկու հատվածների նկարագիրը, խոսելով Մայր Հայրենիքում բնակվող ժողովրդի և աշխարհասփյուռ հայության հոգեհարազատության, ազգանվեր նպատակների և դրանք իրականացնելու ուղիների մասին: Բանախոսը հանգամանալից խոսեց հավատքով ապրելու, Ավետարանով և Խաչով Աստծուն ծառայելու շուրջ, կարևորելով հայ ժողովրդի նվիվածությունը իր հազար յոթ հարյուրամյա քրիստոնեական հավատքին:
|
Ընթերցել...
|
|
|
<< Սկիզբ < Նախորդ 191 192 193 194 195 196 197 198 199 200 Հաջորդ > Վերջ >>
|
Page 193 of 280 |