Մոսկվայում ծնված և մեծացած Իրենա Խարազովան, ով թբիլիսաբնակ ծնողներից բազմիցս լսել էր նախնիների՝ Արևմտյան Հայաստանից մազապուրծ փրկված պապի, նրա կորցրած բոլոր հարազատների, հայերի կոտորածների մասին, մտքում հաստատորեն որոշել էր անպայման նվաճել Արարատ լեռը և գագաթին ծածանել Հայոց եռագույնը:
|
Ընթերցել...
|
|
Աջարիայի, Գուրիայի, Իմերեթիայի հայության և Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, եկեղեցու կիրակնօրյա դպրոցների պատասխանատու Սոնա Հովհաննիսյանի, ուսուցիչներ` Գայանե Վարդանյանի, Դիանա Հակոբյանի, «Աղբյուր» երգչախմբի ղեկավար Ռուզաննա Հովհաննիսյանի և երիտասարդական շարժման անդամների հետ հովվական այցելություն կատարեց Գուրիայի Օզուրգեթի քաղաքը, որտեղ ապրում են մի քանի հարյուր հայկական ընտանիքներ:
|
Ընթերցել...
|
2014 թվականի հուլիսի 3-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում, նախագահությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային Վրաստանի հանձնախմբի երրորդ ժողովը: Ժողովին ներկա էր Վրաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վահագն Աֆյանը:
|
Ընթերցել...
|
Ընթացիկ տարվա հուլիսի 8-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյյան սրահում, կայացավ Վիրահայ Գիտահետազոտական կենտրոնի հերթական հանդիպումը թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչների հետ:
|
Ընթերցել...
|
Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի (տնօրեն՝ Վալերի Բադալյան) նախաձեռնությամբ, կազմակերպվեց Թբիլիսիի հայ երիտասարդների ուխտագնացությունը Ախալցխայի հայկական սրբավայրեր: Ընթացիկ տարվա հուլիսի 1-ի վաղ առավոտյան, շուրջ 50 հոգուց բաղկացած երիտասարդների խումբը, բաժնի տնօրենի և հոգևոր հայր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի առաջնորդությամբ ուղևորվեց Ախալցխա:
|
Ընթերցել...
|
|
|
<< Սկիզբ < Նախորդ 191 192 193 194 195 196 197 198 199 200 Հաջորդ > Վերջ >>
|
Page 198 of 280 |