
Սկսած 1967 թվականից հուլիս ամսվա նախավերջին հանգստյան օրը նվիրվում է Ջավախք աշխարհի պանծալի զավակ, հայ դասական գրականության տաղանդավոր քնարերգու Վահան Տերյանին ու նրա ստեղծած անկրկնելի պոեզիային:
Եվ ահա ավանդույթի ամրակուռ ուժով հուլիսի 21-ին Ջավախք նահանգի Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում վերստին մեծարվեց տաղանդավոր բանաստեղի հիշատակը եւ նրա պոեզիայի անմահությունը:
Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի նախաձեռնությամբ՝ ընթացիկ՝ 45-րդ տերյանական օրվան իր մասնակցությունն էր բերել թբիլիսահայ մտավորականների խումբը` գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարի, հասարակական գործիչներ Սամվել Աղեկյանի, Ռաֆիկ Աղաջանյանի, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանի, Վրաստանի մտավորականների միության նախագահ Ռուբեն Թորոսյանի, Վիրահայոց Թեմի առաջնորդարանի,
|