Հայկական խոհանոցի ազգային կերակրատեսակներից աշխարհին իր յուրահատկությամբ ներկայանալու հերթը համով-հոտով խորովածինն էր:Արդեն 7-րդ անգամ անընդմեջ աշնանային գեղեցիկ օրը մշուշապատվում է խորովածի ախորժալի բուրմունքից և շուրջբոլորը տարածվող գրգռիչ ծխի քուլաներից: 2015 թվականի սեպտեմբերի 12-ին ավանդական խորովածի փառատոնը Ալավերդիի շրջանի Ախթալայի բաց տարածքում հավաքել էր ոչ միայն այս ուտեստը համտեսելու երկրպագուներին, այլև իսկական հայկական խորոված պատրաստելու սիրահարներին, նաև իրենց վարպետությունը, դիզայներական երևակայությունը ներկայացնող ռեստորանային համալիրների խոհարարներին,ովքեր ավանդականի հետ միասին դրսևորում էին այն նորամուծությունները, որ կրել է այս ճաշատեսակն իր զարգացման ճանապարհին:
|