Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը Անթիլիասում (Լիբանան) մասնակցում են Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության կազմակերպած Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին եւ Սրբալոյս Մյուռոնի օրհնության արարողությանը:
2015 թվականի հուլիսի 13-15-ը, Երևանում կայացավ «Սփյուռքում հայեցի կրթության կազմակերպման արդի հիմնախնդիրները» թեմայով համահայկական գիտագործնական մանկավարժական կոնֆերանս: Այն իրականացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Կրթության ազգային ինստիտուտի հետ միասին «Սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստում Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակներում, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի և Թբիլիսյան հայերի վեհաժողովի նախաձեռնությամբ, 2015 թվականի հուլիսի 11-ին, կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ հանդիպում ծնունդով Էրզրումից, Հայոց Ցեղասպանության արհավիրքից փրկված 100-ամյակը հատած Արտյոմ (Հարություն) Մեսումյանի հետ:
Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ, որոշվեց ամառային արձակուրդի օրերին կազմակերպել շրջագայություններ Թբիլիսիով՝ հայ երիտասարդներին քաղաքի տեսարժան վայրերին ծանոթացնելու և հայկական հետքը ցույց տալու ու իրազեկելու նպատակով:
2015 թվականի հուլիսի 12-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց հինգ տաղավար տոներից մեկը՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Այն Սուրբ և Անմահ Պատարագով նշանավորվեց Վիրահայոց թեմի եկեղեցիներում: