Շուրջ 200 ընտանիք ունեցող Մառնեուլի շրջանի Կարմիր գյուղը , տեղի մեծահասակների պատմածների համաձայն, 100 տարվա պատմություն ունի, գյուղը հայաբնակ է և այստեղ հիմնականում բնակվում են Արևմտյան Հայաստանից տեղահանված ու մազապուրծ փրկվածների սերունդները: Հաստատվելով բարենպաստ պայմաններ ունեցող այս տեղանքում, հայերը պահել ու պահպանել են իրենց լեզուն, հավատքը, ազգային արժեքները: Սակայն ապրելով խորհրդային տարիների աստվածամերժման ժամանակաշրջանում, չեն ունեցել իրենց աղոթատեղին ու եկեղեցին, թերևս Աստծո տան կարիքը միշտ էլ զգացել են գյուղովի:
|