2015 թվականի հուլիսի 21-ից օգոստոսի մեկը, ՀՀ Սփյուռքի նախարարության «Ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Սփյուռքի համայնքային գործի կազմակերպիչներ» դասընթացին մասնակցեցին Վիրահայոց թեմի Երիտասարդական բաժնի (տնօրեն՝ Վալերի Բադալյան) ակտիվիստներ Թամար Սիմոնյանը, Ալինա Բալիոզյանը և Դավիթ Խարազովը: Դասընթացին, որի նպատակն էր աջակցել Սփյուռքի համայնքային կառույցների գործունեությանը, հայապահպանական ծրագրերի արդյունավետության և համայնքային գործի կազմակերպիչների պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, մասնակցում էին ԱՄՆ-ի, Կանադայի, Բուլղարիայի, Ռուսաստանի Դաշնության և այլ երկրներից ժամանած հայ համայնքի երիտասարդ ղեկավարներ և գործուն անդամներ:
|