1

fb you od

Գիորգի Թումասյանը՝ ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության պատվիրակի հավակնորդ PDF Տպել Էլ.փոստ

G.Tumasyan 

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը,առաջին անգամ 1981 թվականին հանդես եկավ մի նախաձեռնությամբ, որի նպատակն էր անդամ-երկրների պաշտոնական պատվիրակությունների կազմում ընդգրկել նաև երիտասարդ պատվիրակների, քանզի կարևորվում էր ՄԱԿ-ում երիտասարդ ներկայացուցչի մանդատով երիտասարդության հարցերի առաջքաշումը ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի հերթական օգնությունը տուժածներին PDF Տպել Էլ.փոստ

ognutiun 

Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ակտիվիստները կազմակերպեցին հերթական օգնությունը աղետից տուժածների համար: Բաժնի ակտիվիստները, հունիսի 16-ին, թեմի երիտասարդական բաժնի աշխատանքների համակարգող Նինա Սերոպովայի հետ միասին, ներկայացան Թբիլիսիի Դիդուբե- Չուղուրեթի շրջանային վարչություն և Թեմի ու «Հայարտուն» կենտրոնի անունից հանձնեցին օգնության հերթական քանակությունը: Տոպրակների մեջ տեղավորված էին սննդամթերք, տարբեր տեսակի ձավարեղեն, անձնական հիգիենայի միջոցներ, հագուստ :

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմի երիտասարդ կամավորները մասնակցեցին քաղաքի մաքրման աշխատանքներին PDF Տպել Էլ.փոստ

tbilisi 

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանի և Թեմի երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի նախաձեռնությամբ , թբիլիսահայ երիտասարդների կազմով կամավորական ջոկատը , 2015 թվականի հունիսի 15-ին մասնակցեց բնական աղետի հետևանքներից քաղաքի մաքրման աշխատանքներին:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի տոնահանդեսը Շամշուլդա գյուղում PDF Տպել Էլ.փոստ

samshvilde 

Թեթրիծղարոյի շրջանի Շամշուլդա (Սամշվիլդե) գյուղի բնակչությունը թեև ընդամենը 60 կիլոմետր հեռավորությամբ է գտնվում քաղաքամայր Թբիլիսիից, սակայն ունի տեղում հոգևոր հոր ներկայության, Սրբազան Պատարագների և ժամերգությունների մասնակցելու կարիք: Այդ նպատակով, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տնօրինությամբ, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը պարբերաբար այցելում է հայաբնակ այս գյուղը և տեղում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնակարգով անցկացնում տարբեր ծեսեր:

Ընթերցել...
 
Մեկօրյա դպրոցների շրջանավարտները ստացան վկայականներ PDF Տպել Էլ.փոստ

kiraknorya 

2015 թվականի հունիսի 10-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, Տեր Հուսիկ քահանա Հարությունյանի և Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի ու հոգևոր դասի մասնակցությամբ երեկոյան ժամերգությանը ներկա էին հայերենի ուսուցման «Սբ. Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա և «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցների 2014-2015 ուսումնական տարվա շրջանավարտները, նրանց ծնողները, ուսուցչուհիները, Վրաստանի կրթության և գիտության նախարարության ազգային ծրագրերի համակարգող Կարինե Մանուկյանը, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը և բազում հավատացյալներ: Հավարտ ժամերգության Թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը ողջույնի և շնորհավորանքի խոսք ասաց Վիրահայոց թեմի մայրենիի ուսուցման մեկօրյա դպրոցների շրջանավարտներին, ովքեր հաջողությամբ անցան գրաճանաչության և պատմության դասընթացները:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 151 152 153 154 155 156 157 158 159 160 Հաջորդ > Վերջ >>

Page 160 of 280