Ապրիլի 23-ին, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի և հոգևոր դասի մասնակցությամբ, կատարվեց հոգեհանգստյան պաշտոն՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Եկեղեցական ծեսից հետո ժողովուրդը շարժվեց դեպի մշակույթի պալատի հրապարակ: Այստեղ տեղադրվել է Հայոց մեծ եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված հուշարձան: Այն պատրաստել էր տեղացի քանդակագործ Արամ Ղարսլյանը ազնիվ հայորդիներ Արմեն Ղարսլյանի, Մարտուն Մկոյանի, Թաթուլ Ղարսլյանի, Էնզել Մկոյանի բարերարությամբ:
|
Ընթերցել...
|
|
Սույն թվականի ապրիլի 22-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ և Վրաստանում ՀՀ դեսպանության և Վրաստանի Ազգային գրադարանի աջակցությամբ, Ազգային գրադարանի Թբիլիսիի սրահներից մեկում կայացավ թբիլիսահայ արձակագիր, երջանկահիշատակ Ծերուն Թորգոմյանի Հայոց ցեղասպանությանը նվիրված պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը: Միջոցառմանը որպես հարազատ պապի հիշատակի առջև խոնարհում իր մասնակցությունն է ունեցել Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական, Ծերուն Թորգոմյանի թոռ Լևոն Թորգոմյանը:
|
Ընթերցել...
|
Ապրիլի 21-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը: Խաչքարի տեղադրումը նախաձեռնել էր Վիրահայոց թեմը՝ պետերբուրգաբնակ Հրաչյա Պողոսյանի բարերարությամբ:Այն առաջինն էր Թբիլիսիում: Խաչքարը պատրաստվել է Հայաստանում և այն հին Ջուղայում ադրբեջանցի զինվորների կողմից ոչնչացված հազարավոր խաչքարներից մեկի նմանօրինակն է (վարպետ՝ Վարազդատ Համբարձումյան):
|
Ընթերցել...
|
Սուրբ Զատկական տոնը Վիրահայոց թեմում նշվեց Հայ Եկեղեցու կանոններով և արարողակարգերին համապատասխան: Ինչպես Ճրագալույցի երեկոյան, այնպես էլ Սուրբ Զատկի օրը Թբիլիսիում, Սամցխե-Ջավախքում, Մառնեուլի շրջանում, Բաթումիում հավատացյալ հոծ բազմության մասնակցությամբ, տեղի ունեցան սրբազան արարողություններ: Եվ քանի որ այս տարի վրացական ուղղափառ եկեղեցու տոնը համընկել էր Հայոց Եկեղեցու զատկական տոնակատարությանը, այն դարձել էր ավելի տոնական և մարդաշատ:
|
Ընթերցել...
|
Ապրիլի 19-ի երեկոյան, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Ճրագալույցի Սուրբ Պատարագին նախորդեց մայրաքաղաքի թիվ 103 դպրոցի հայկական բաժնի (ուսմասվար՝ Հասմիկ Պապիկյան) գրական-երաժշտական մոնտաժը «Հարություն կամ Սուրբ Զատիկ» խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի ռուսական բաժնի ազգությամբ հայ առաջինից-չորրորդ դասարանների 15 երեխաներ, որոնք այս ուսումնական տարվա սկզբին տեղափոխվել էին հայկական բաժին և ուսուցիչների աջակցությամբ սերտում էին մեսրոպատառ հայերենը: Միջոցառման կազմակերպիչ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գայանե Մխիթարյանի մտահղացմամբ, այս աշակերտների առաջին ինքնուրույն ելույթը մայրենի լեզվով որպես մկրտություն կատարվեց եկեղեցու սուրբ կամարների ներքո: Եկեղեցու ներսում բացի հոգևոր դասից հավաքված հավատացյալները, ծնողները, հյուրերը ունկնդիրը դարձան այս աշակերտների գեղեցիկ արտասանությանը և երգին:
|
Ընթերցել...
|
|
|
<< Սկիզբ < Նախորդ 201 202 203 204 205 206 207 208 209 210 Հաջորդ > Վերջ >>
|
Page 209 of 280 |