Սևծովյան երկրների միջազգային համալսարանում սովորում են աշխարհի տարբեր ժողովուրդների երիտասարդներ: Գիտական, մշակութային և զվարճալի ծրագրերով հագեցած տեղի ուսանողության հերթական միջոցառումներից մեկը«Հարստացրու քո կյանքը տարբեր մշակույթներով» խորագրով փառատոնի կազմակերպումն էր, որը նվիրված էր տարբեր ազգերի մշակույթի ցուցադրությանը: Համալսարանի 10 երկրների ուսանողների շրջանում կան նաև հայազգի երիտասարդներ, ովքեր ստանձնեցին վերոնշյալ փառատոնին ներկայացնել հայ մշակույթը:
|
Ընթերցել...
|
|
2014 թվականի մայիսի 18-22-ը Վրաստան այցելեց ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների գծով Գլխավոր կոմիսար Նավի Պիլլեյը: Այցի շրջանակներում կոմիսարը հանդիպեց երկրի նախագահի, վարչապետի, արդարադատության , արտաքին գործերի և ներքին գործերի նախարարների և այլոց հետ: Այցի նպատակն էր քննարկել երկրում մարդու իրավունքների իրավիճակը: Մայիսի 21-ին, Վիրահայոց թեմի իրավական հարցերի բաժնի ղեկավար Լևոն Իսախանյանը տեղեկացրեց կոմիսարին խորհրդային ժամանակաշրջանում կրոնական փոքրամասնություններից բռնագրավված գույքը վերադարձնելու ոլորտում խտրականության մասին: Ի պատասխան տիկին Պիլլեյը նշեց, որ ինքը անհանգստացած է երկրում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ պետական մարմինների ընտրովի վերաբերմունքից և Վրաստանի իշխանություններին կոչ արեց հետամուտ լինել ստանձնած միջազգային պարտականությունների կատարմանը և հարգել սեփական Սահմանադրության հակախտրական դրույթները:
|
Ընթերցել...
|
2014թ. մայիսի 24-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, «Վրաստանի հայ երաժիշտների միության» և Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախաձեռնությամբ և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ , տեղի ունեցավ Իոսեբ Գրիշաշվիլու ծննդյան 125-ամյակին նվիրված հուշ-երեկո: Երեկոյին ներկա էին հայ և վրացի ստեղծագործողներ, ընթերցասեր հասարակայնության ներկայացուցիչներ:
|
Ընթերցել...
|
Մայիսի 25-ին հոբելյանական սայաթնովյան «Վարդատոնը» մեկնարկեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կիրակնօրյա Սուրբ Պատարագով: Սայաթնովյան «Վարդատոնին» մասնակցելու նպատակով տարբեր շրջաններից և երկրներից ժամանած հյուրերը և հայ համայնքի ներկայացուցիչները հավարտ Սբ. Պատարագի իրենց խոնարհումը բերեցին Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում հանգչող ազգի արժանավոր զավակների շիրիմներին:
|
Ընթերցել...
|
Մայիսի 21-ին, Ախալքալաքի Գավառագիտական թանգարանի մեծ ցուցասրահում բացվեց «Ճանաչենք Ջավախք աշխարհն իր եկեղեցիներով» խորագիրը կրող գեղանկարչական ցուցահանդես, աջակցությամբ և հովանավորությամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության: Ցուցահանդեսին ներկայացված էին Ջավախքի տարբեր անկյուններում ծվարած հայկական եկեղեցիները: Վերոհիշյալ թեմայով շուրջ 30 կտավ էին ներկայացրել երիտասարդ գեղանկարիչներ Արման Թորոսյանը և Հրաչյա Սաֆարյանը:
|
Ընթերցել...
|
|
|
<< Սկիզբ < Նախորդ 201 202 203 204 205 206 207 208 209 210 Հաջորդ > Վերջ >>
|
Page 204 of 280 |