Աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունն էր կրում Վիրահայոց թեմի երիտասարդության և սպորտի հարցերի բաժնի նախաձեռնությամբ , «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ և Վրաստանի շախմատի դաշնության գործընկերությամբ կազմակերպված շախմատի գծով գավաթի մրցաշարը: Երիտասարդական բաժնի ղեկավար Վալերի Բադալյանի, կենտրոնի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի խմբակի ուսուցիչ Գիորգի Բաղաթուրովի և բաժնի մյուս աշխատակիցների նախապատրաստական հստակ աշխատանքից հետո, մայիսի 20-21-ին Գալուստ Գյուլբենկյան դահլիճում մեկնարկեց մրցաշարը, որին մասնակցում էին քաղաքի տարբեր դպրոցների, Թբիլիսիի սովորող երիտասարդության պալատի, Վանո Ջավախիշվիլու անվան պետհամալսրանի և «Հայարտուն» կենտրոնի տարբեր հասակի շախմատասեր երիտասարդներ: Հայտ էր ներկայացրել 18 մասնակից:
|
Ընթերցել...
|
|
Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ և վարչա-տնտեսական բաժնի և Թբիլիսիի «Ռուսթավելի» կինոթատրոնի ղեկավարության աջակցությամբ, «Հայարտուն» կենտրոնի տարբեր խմբերի շուրջ 30 սաներ, մայիսի 19-ին այցելեցին մայրաքաղաքի «Ռուսթավելի» կինոթատրոն:
|
Ընթերցել...
|
Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը ս.թ. մայիսի 17-ին, Գալուստ Գյուլբենկյան սրահում կազմակերպեցին երեք գրքի՝ երջանկահիշատակ Վիկտոր Հովսեփյանի «Երազի գունավոր ծիածանը», Արմինե Գևորգյանի «Քարեղեն երկիր» և « Գրական ծիլեր» ակումբի «Զարթոնք» տարեգրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին Նինոծմինդայից ժամանած ստեղծագործողներ, Հովսեփյան ընտանիքի անդամները, Թբիլիսիի և Նինոծմինդայի հայկական դպրոցների բարձրդասարանցիներ, գրասեր հասարակայնության ներկայացուցիչներ:
|
Ընթերցել...
|
Վրաստանի հայ երաժիշտների միության նախաձեռնությամբ անցկացվող համերգ – դասախոսություններ շարքի հերթական թեման ջութակն էր և կրում էր «Ջութակը՝ երաժշտության թագուհի» խորագիրը: Այն տեղի ունեցավ ս.թ. մայիսի 11-ին, «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում: Բազմամարդ դահլիճում տեղեր էին գրավել երաժիշտներ, երաժշտական ուուսմնարանների և կոնսերվատորիայի ուսանողներ, լարային երաժշտության սիրահարներ: Համերգ-դասախոսությանը ներկա էր ճանաչված երաժիշտ Վաժա Ազարաշվիլին:
|
Ընթերցել...
|
Քաղաք Թբիլիսիի Վերայի գերեզմանատանը հանգչում են հայ հասարակական գործիչներ, գիտնականներ, որոնք զգալի ներդրում են մտցրել Թբիլիսիի մշակութային կյանքի զարգացման գործում: Գերեզմանատունը հիմնվել է 19-րդ դարի 30-ականներին և ի սկզբանե եղել է միայն հարուստ և ազնվական ծագում ունեցող մարդկանց հուղարկավորման վայր:
|
Ընթերցել...
|
|
|
<< Սկիզբ < Նախորդ 201 202 203 204 205 206 207 208 209 210 Հաջորդ > Վերջ >>
|
Page 205 of 280 |