Սույն թվականի փետրվարի 23-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ հանդիպում Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մայրենիի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Գալստյանի հետ: Հանդիպման նպատակն էր վիրահայությանը ծանոթացնել համալսարան ընդունելության 2014-2015 ուսումնական տարվա փաթեթին՝ առկա և հեռակա մասնագիտությունների գծով:
|
Ընթերցել...
|