Մարտի 29-ին՝ Սեբաստացի սուրբ քառասուն մանկանց հիշատակության օրը, Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում կատարվեց երեկոյան ժամերգություն: Հավարտ ժամերգության հոգևոր հայրերի կողմից կատարվեց բուսական յուղի ավանդական օրհնություն, որը հավատացյալները տարան իրենց տները:
|
Ընթերցել...
|
|
Մարտի 27-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում բացվեց ՀՀ ժողովրդական վարպետ Կարինե Սահակյանի «Ավանդականը և արդիականը» խորագրով անհատական ցուցահանդեսը: Ցուցասրահում տեղ էին գտել Կարինե Սահակյանի հարուստ երևակայությամբ, ձեռքերի հմուտ վարպետությամբ և հոգեբանի խորաթափանց մոտեցմամբ ստեղծված հրաշալի աշխատանքները:
|
Ընթերցել...
|
Մարտի 26-ին, Միջինքի օրը, եկեղեցական կանոնների և ավանդության համաձայն Վիրահայոց թեմի եկեղեցիներում կատարվեցին հանդիսավոր ժամերգություններ և գաթայի ավանդական տոնախմբություններ:
|
Ընթերցել...
|
2014 թվականի մարտի 24-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ կենտրոնի խորհրդի անդամների հանդիպում: Անդրադառնալով կենտրոնի գործունեությանը, խորհրդի անդամները խոսեցին Վրաստանում հայ մշակույթի զարգացման, հայապահպանության, քրիստոնեական և ազգային, ավանդական և արդիական արժեքների մերձեցման, հայ մարդուն եկեղեցու շուրջը համախմբման կարևորության մասին:
|
Ընթերցել...
|
Ընթացիկ տարվա մարտի 22-24-ին «Ռեպատ Արմենիա» հիմնադրամը, Վրաստանի հայ համայնքի աջակցությամբ,Թբիլիսիում անցկացրեց «Imagine Armenia»խորագրով երկու համաժողով: Համաժողովների նպատակն էր կատարել այն նոր նախագծերի և ծրագրերի շնորհանդեսը, որոնց շրջանակներում Վրաստանի հայ համայնքի անդամներին ընձեռվում է Հայաստան ծանոթության բնույթի այցելություններ կատարելու, ուսանելու, մասնագիտական պրակտիկա անցնելու և հայրենիք վերադառնալու հնարավորություն:
|
Ընթերցել...
|
|
|
<< Սկիզբ < Նախորդ 211 212 213 214 215 216 217 218 219 220 Հաջորդ > Վերջ >>
|
Page 213 of 280 |