Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու հիշատակության օրը առանձնահատուկ սիրով է նշվում Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմում: Այս տարի ժողովրդի ամենասիրված Սրբերից մեկի՝ Սուրբ Սարգսի տոնը նշվում է փետրվարի 15-ին: Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում փետրվարի 14-ին տեղի ունեցավ նախատոնակ: Հայ ուխտավորների թափորը Սուրբ Սարգիս զորավարի պատկերով և խաչվառներով, եկեղեցու լուսարարապետ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի և մյուս սպասավորների ուղեկցությամբ քայլերթ կատարեց դեպի Թբիլիսիի հինավուրց Խարփուխ թաղամաս, որտեղ դեռևս կանգուն են մնացել Սուրբ Սարգիս մատուռի ավերակները:
|
Ընթերցել...
|
Տեառնընդառաջը հայ ժողովրդի սիրած և ուրախ Տերունի տոներից է, որի տոնակատարությունը Վիրահայոց թեմում սկսվեց փետրվարի 13-ին, Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում,Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարված նախատոնակով: Երեկոյան ժամերգության ընթացքում հավատացյալները ունկնդիրը եղան Մարիամ Աստվածածնի կողմից 40-օրական Հիսուսին Տաճարին ընծայելու տոնի խորհրդին, որից հետո կատարվեց Անդաստանի արարողություն, օրհնվեցին աշխարհի չորս ծագերը և մոմերը, իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
|
Ընթերցել...
|
Ջավախքի Գանձա գյուղում քահանա Սուքիաս Տեր- Գրիգորյանի բազմանդամ ընտանիքում 1885 թվականի փետրվարի 9-ին ծնվեց մեծ բանաստեղծ Վահան Տերյանը: Ամեն տարի այդ բանաստեղծի հայրենի գյուղում տոնական է ու մարդաշատ: Այս տարի էլ Վահան Տերյանի տուն-թանգարանում վերստին տերյանական պոեզիայի շունչն էր թևածում:
|
Ընթերցել...
|
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու միջազգային «Քարթու» հիմնադրամից Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու վերանորոգման նպատակով 100 հազար լարիի նվիրատվությունը Սբ. Գևորգ եկեղեցու վերակառուցման հիմնադրամին փոխանցելու փաստաթղթերը.
|
Ընթերցել...
|