Գալիք Ամանորի, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին էր նվիրված դեկտեմբերի 27-ին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացած տոնածառի հանդեսը: Գեղեցիկ և շքեղ զարդարված տոնածառով տոնական շուք հագած դահլիճում տեղ էին գտել Վիրահայոց Թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Վահագն Աֆյանը տիկնոջ հետ, ծնողներ, հյուրեր: Գույնզգույն լույսերով և փայլուն խաղալիքներով գեղեցկացած տոնածառի շուրջ կենտրոնի Սուրբ Մովսես Խորենացու անվան նախակրթարանի (տնօրեն Եվգենյա Մարկոսյան) ավագ և կրտսեր խմբերի սաները հանդես եկան ամանորյա հեքիաթի հերոսների կերպարանքով, ներկայացնելով չարի դեմ բարու հաղթանակը: Ուսուցչուհիներ Լալա Գևորգյանի, Նարինե Ղուշչյանի,
|
Ընթերցել...
|
|
Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը դեսպանության հուշանվերներ և շնորհակալագրեր հանձնեց վիրահայոց Թեմի և «Հայարտուն» մշակույթի կենտրոնի ներկայացուցիչներին:
Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության կողմից «Արշիլ Գորկի» մեդալով պարգևատրվել է ակտիվ հասարակական գործիչ Միքայել Ավագյանը:
|
Ընթերցել...
|
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության «Պուրպիկ» տիկնիկային թատրոնը դեկտեմբերի 15-16-ին հյուրախաղերով հանդես եկավ Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում: Երկու օր շարունակ կենտրոնի նախակրթարանի և կիրակնօրյա դպրոցների սաները, հայկական հանրակրթական դպրոցների աշակերտները, քաղաքի հայ երեխաները հնարավորություն ունեցան դիտելու պուրպիկցիների կատարողական բարձր արվեստը :
|
Ընթերցել...
|
Դեկտեմբերի 26-ին Թբիլիսիի թիվ 37 հանրային դպրոցում (տնօրեն՝ Ռուսուդան Ցխվարաձե-Բիրկաիա) 5-րդ «ա» դասարանի սաների մասնակցությամբ կայացավ «Վիկտորինա» մրցույթ, որը նվիրված էր Ամանորյա և Սուրբծննդյան տոներին և դպրոցում գործող «Բու» գիտակների ակումբի 12-ամյակին: Դպրոցի շրջանավարտ, այժմ Սևծովյան երկրների համալսարանի ուսանողուհի Մարինա Ֆրանգիշվիլին միջոցառման մասնակիցներին ծանոթացրեց ակումբի կանոնադրության հետ և էստաֆետը հանձնեց ակումբի նոր անդամներին:
5-րդ «ա» դասարանցիները (դասղեկՄարինաՔիքոձե) բաժանվելովերեքխմբերի, իրենքէինընտրելէինայներկիրը, որըներկայացնելուէինմրցատյանինևհանդիսատեսին:
|
Ընթերցել...
|
Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Ջեյրան» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Սվետլանա Երիցյան )՝ «Հայ Արտ Պրոդակշն» հայ-կանադական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ Սփյուռքի նախարարության համաձայնությամբ, դեկտեմբերի 1-ին, ՀՀ ազգային պարարվեստի և պարագետների միության համերգային դահլիճում հանդես եկավ մենահամերգով: Անշուշտ, մենահամերգը միշտ էլ յուրատեսակ քննություն է, որի գնահատականը տալիս է հանդիսատեսը: Ուստի միանգամայն հասկանալի էր «Ջեյյրան» համույթի թե' պարողների, և թե' պարուսույցի հուզմունքը և պատասխանատու վերաբերմունքը մենահամերգին: Համույթի Երևանում կայացած առաջին մենահամերգին ներկա էր ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը:
|
Ընթերցել...
|
|
|
<< Սկիզբ < Նախորդ 261 262 263 264 265 266 267 268 269 270 Հաջորդ > Վերջ >>
|
Page 261 of 280 |