Դեկտեմբերի 20-ին, մայրաքաղաքի թիվ 98 դպրոցի տոնականորեն զարդարված դահլիճում հավաքվել էին աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ և հյուրեր: Ռուսական ուսուցմամբ հազար հարյուր աշակերտ ունեցող այս կրթօջախում, ուսում են ստանում շուրջ 800 հայ երեխաներ, իսկ մանկավարժական կոլեկտիվի շուրջ 80 տոկոսը նույնպես հայեր են: Այս կրթօջախում կենտրոնացած ազգությամբ հայերին իրենց պատմական արմատներին մոտեցնելու և հայերեն սովորեցնելու նպատակին էր միտված փոխհամագործակցության մասին պայմանագիրը, որը կնքվեց Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի և Թբիլիսիի թիվ 98 հանրային դպրոցի միջև:
|
Ընթերցել...
|
|
1988 թվական, դեկտեմբերի 7, տեղական ժամանակով 11-անց 41 րոպե:
Ութ բալ ուժգնությամբ երկրաշարժը մեկ ակնթարթում Հայաստանը վերածեց աղետի գոտու՝ ընդգրկելով Հայաստանի տարածքի մոտ 40 տոկոսը, որտեղ ապրում էր 1 մլն. մարդ: Աղետի հետևանքով տուժեց 21 քաղաք ու շրջան, 342 գյուղ, զոհվեց 25 հազար մարդ, մոտ 20 հազարն ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ, անօթևան մնաց 514 հազար մարդ:
Ավերիչ երկրաշարժի 24-ամյա տարելիցի օրը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում անցկացվեց սգո պատարագ (Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցին փակ է վերանորոգման պատճառով):
|
Ընթերցել...
|
Արցախյան հերոսամարտիկների հիշատակին էր նվիրված Վիրահայոց Թեմի «Հայարտուն»կրթա- մշակութային կենտրոնի եկեղեցասեր երիտասարդության դեկտեմբերի 9-ի հավաքը: Նպատակը Արցախյան հերոսամարտիկների քաջագործությունների ոգեկոչումն էր: Ընդամենը մի քանի ամիս առաջ Արցախ այցելած Վիրահայոց Թեմի երիտասարդության պատվիրակության անդամների ցանկությունն էր անպայման պատմել այն քաջերի մասին,ում կյանքի գնով նաև Արցախը ձեռք բերեց բաղձալի ազատությունն ու անկախությունը:
Եվ ահա մայրաքաղաքի Սուրբ Գևոգ եկեղեցու լուսարարապետ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի նախաձեռնությամբ,դեկտեմբերի 9-ին կայացած կիրակնօրյա հավաքը նվիրվեց հայոց քաջերի հիշատակին:
|
Ընթերցել...
|
Հայտնի պատմաբան, մեծ գիտնական, քարթվելոլոգ Պարույր Մուրադյանի հիշատակին նվիրված երեկո կայացավ դեկտեմբերի 8-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում: Մեծ գիտնականը, որ թե' ընտանեկան թելերով և թե' գիտական գործունեությամբ կապված էր ծննդավայր Վրաստանի հետ, պատմական բոլոր հարցերին մոտենում էր երկու դրկից ժողովուրդների միասնության և փոխադարձ կապվածության գաղափարներից: Մուրադյան գիտնականը գտնում էր, որ ամեն հարց ունի պատմական-գիտական բացատրություն և երբեք չէր հենվում զգացմունքների վրա:
|
Ընթերցել...
|
«Թբիլիսիի հայկական եկեղեցիները՝ երեկ և այսօր» խորագրով ցուցահանդես բացվեց դեկտեմբերի մեկին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում: Ցուցահանդեսը նվիրված էր հայ եկեղեցու հիմնադիր երկու առաքյալների՝ Սուրբ Թադեոսի և Բարդուղիմեոսի տոնին: Ցուցահանդեսի մտահղացումը պատկանում էր թբիլիսահայ անվանի նկարիչ վաղամեռիկ Վարուժան Խաչատրյանին (Ժան Խաչ): Միջոցառումը կազմակերպել էին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը, Վրաստանի հայ նկարիչների միությունը և Հայաստանի Հանրապետության Ազգային արխիվը՝ ՀՀ մշակույթի և Սփյուռքի նախարարությունների աջակցությամբ:
|
Ընթերցել...
|
|
|
<< Սկիզբ < Նախորդ 261 262 263 264 265 266 267 268 269 270 Հաջորդ > Վերջ >>
|
Page 262 of 280 |