Սկսած 1967 թվականից հուլիս ամսվա նախավերջին հանգստյան օրը նվիրվում է Ջավախք աշխարհի պանծալի զավակ, հայ դասական գրականության տաղանդավոր քնարերգու Վահան Տերյանին ու նրա ստեղծած անկրկնելի պոեզիային:
Եվ ահա ավանդույթի ամրակուռ ուժով հուլիսի 21-ին Ջավախք նահանգի Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում վերստին մեծարվեց տաղանդավոր բանաստեղի հիշատակը եւ նրա պոեզիայի անմահությունը:
Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի նախաձեռնությամբ՝ ընթացիկ՝ 45-րդ տերյանական օրվան իր մասնակցությունն էր բերել թբիլիսահայ մտավորականների խումբը` գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարի, հասարակական գործիչներ Սամվել Աղեկյանի, Ռաֆիկ Աղաջանյանի, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանի, Վրաստանի մտավորականների միության նախագահ Ռուբեն Թորոսյանի, Վիրահայոց Թեմի առաջնորդարանի,
|
Ընթերցել...
|
|
Սույն թվականի հուլիսի 3-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում հերթական միջոցառումն էր՝ Սոնա Վան տաղանդավոր բանաստեղծուհու ստեղծագործական երեկոն: Օվկիանոսից անդին ապրող եւ ստեղծագործող մեր հայրենակցուհու պոեզիան իր արտահայտած համամարդկային գաղափարներով, հուզական աշխարհով եւ կանացի նրբագեղությամբ հոգեհարազատ է ոչ միայն հայ, այլեւ թարգմանաբար նրա պոեզիայի հետ ծանոթ այլազգի ընթերցողների համար: Չորս ժողովածուների հեղինակ, ութ լեզուներով թարգմանված Սոնա Վան բանաստեղծուհու համար երեւույթ դարձավ բանաստեղծ-թարգմանիչ, «Կամուրջ»գրական մշակութային կազմակերպության նախագահ Անահիտ Բոստանջյանի եւ Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլիի թարգմանությամբ իր պոեզիան առաջինը վրաց ընթերցողին ներկայացնելը եւ նրա սիրուն ու գնահատանքին արժանանալը:
|
Ընթերցել...
|
ՀԲԸՄ նախաձեռնությամբ գործող «Անդրանիկ» սկաուտական ճամբարը իր հետաքրքիր եւ ուրախ օրերով նաեւ ինքնուրույնության, տնտեսվարության, հնարամտության, համարձակության, վստահության ձեւավորման եւ զարգացման իսկական դարբնոց դարձավ աշխարհի տարբեր երկրներից ժամանած եւ իրենց երկշաբաթյա հանգիստն այստեղ անցկացրած հայ պարմանների եւ պարմանուհիների համար:
Հուլիսի 13-ից 25-ը «Անդրանիկ» սկաուտական ճամբարի կյանքին ընդգրկվեցին 22 հայ երիտասարդներ Թբիլիսիից, Քվեմո Քարթլիից եւ Սամցխե-Ջավախքից: Վիրահայոց ջոկատի առաջնորդն էր Մարինա Խաչատուրովան:
|
Ընթերցել...
|
Ընթացիկ տարվա հուլիսի 16-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացված ցուցահանդեսը նվիրված էր կիրառական արվեստի ճանաչված վարպետ, Խորհրդային Միության նկարիչների միության անդամ եւ Խորհրդային Միության գեղարվեստական հիմնադրամի անդամ, խեցեգործ Լեւոն Օսիպովի ծննդյան 75-ամյակին: Այն նախաձեռնել էին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնն ու Վրաստանի հայ նկարիչների միությունը՝ Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀՀ Սփյուռքի եւ Մշակույթի նախարարությունների աջակցությամբ:
|
Ընթերցել...
|
Մառնեուլի շրջանի հայ համայնքներում օր-օրի նոր շունչ է ստանում հոգեւոր կյանքը: Տեղի բնակչության սերը եւ նվիրվածությունը հայ եկեղեցուն եւ քրիստոնյա հավատքին աշխուժություն է ապրում հատկապես տեղում քահանա ունենալուց հետո: Համախմբված Մառնեուլի հայ համայնքների հոգեւոր հովիվ Տեր Մովսես քահանա Աշուրյանի շուրջը, շրջանի բնակչությունը առանձնահատուկ ոգեւորությամբ կատարում է հայ քրիստոնյա հավատքի կանոնակարգերն ու ծեսերը, հավատարիմ իր նախնյաց հավատքին եւ Հայ Առաքելական Եկեղեցուն: Հունիսի 17-ին տոնական հանդիսություն էր Մառնեուլի շրջանի Դամիա գյուղում: Շրջանի հայ համայնքների հոգեւոր հովիվ Մովսես քահանա Աշուրյանի ձեռամբ եւ Կարմիր գյուղի բնակիչներ Վիլլեն Խաչատուրյանի եւ Արտյոմ Դանդալյանի աջակցությամբ գյուղում կատարվեց ընդհանրական մկրտություն: Տոնական ուրախությունը իշխում էր համարյա գյուղի բոլոր ընտանիքներում, քանզի տեղի տարբեր
|
Ընթերցել...
|
|
|
<< Սկիզբ < Նախորդ 261 262 263 264 265 266 267 268 269 270 Հաջորդ > Վերջ >>
|
Page 270 of 280 |