Լուրեր
|
«Сожжение Сафарова». По инициативе Центра Армянской культуры "Айартун" и при поддержке нескольких армянских общественных организаций г. Тбилиси была проведена акция протеста у здания посольства Венгрии в Тбилиси, связи с экстрадицией в Азербайджан осуждённого пожизненно судом Будапешта Рамиля Сафарова за преднамеренное убийство армянского офицера Гургена Маргаряна . Протестующие собрались перед зданием посольства, держа флаги Армении и Грузии, а также транспаранты на английском: «Венгерские власти продали Честь в обмен на Нефть!», «Азербайджанский монстр, убивший спящего армянского офицера, стал национальным героем Азербайджана!».
|
Ընթերցել...
|
|
Սեպտեմբերի 16-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմում նշվեց Խաչվերաց տոնը՝ Խաչին նվիրված հինգ տաղավարներից ամենակարևորը և վերջինը, որի խորհուրդը գերությունից Խաչի վերադարձն է և փառաբանությունը: Տոնը Վիրահայոց Թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում սկսվեց կիրակնօրյա Սուրբ Պատարագով:
Հավարտ Պատարագի հինավուրց եկեղեցու բակում կայացավ գեղեցիկ միջոցառում՝ նվիրված Խաչվերաց տոնին և Վիրահայոց Թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ Եկեղեցու վերականգնման, ամրացման և մասնակի վերակառուցման աշխատանքների մեկնարկին: Սուրբ Գևորգ տաճարը կառուցվել է 1251 թվականին, Նարիղալա բերդի ստորոտում 631 թվականին կառուցված առաջին հայկական տաճարի տեղում: Այն իր գոյության ընթացքում դիմակայել է բազում ներխուժումների և ավերածությունների, սակայն կանգուն է մնացել,
|
Ընթերցել...
|
ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո, Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Երևանում անցկացված «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ծրագրային օրերից օգոստոսի 9-ից 14-ը տրամադրված էին խմբերգային արվեստի օրերին:
Ինչպես մշակույթի մյուս տեսակների, այնպես էլ խմբերգային արվեստի օրերին իր մասնակցությունն ունեցավ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը: «Խմբերգային արվեստի օրերի» հագեցած և բազմաբովանդակ միջոցառումներին փայլուն ելույթներով հանդես եկավ «Սուրբ Ներսես Շնորհալի» խմբերգային համույթը(գեղարվեստական ղեկավար Պավել Օգանեզով, խմբավարներ ՝ Մառա Աբուլյան, Մարիաննա Մամաջանովա):
|
Ընթերցել...
|
Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Սուրբ Ներսես Շնորհալի» խմբերգային համույթի մասնակցությունը «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում օգոստոսի 11-14-ը նվիրված էին խմբերգային արվեստի ավագ խմբերի ելույթներին Օգոստոսի 11-ին «Մայր Հայաստան» հուշահամալիրում իրականացվեց ֆլեշմոբ ակցիա, որը կոչվում էր «Էրեբունի-Երևան»: Փառատոնի բոլոր մասնակիցները հպարտության և գոհության զգացումով միասնաբար երգեցին մայր հայրենիքի մայրաքաղաքի հիմնը: Նկարահանվեց տեսահոլովակ, որը ցուցադրվեց փակման արարողության ժամանակ:Բոլոր միջոցառումներին իր մասնակցությունն ունեցավ Վիրահայոց Թեմը ներկայացնող «Սբ. Ներսես Շնորհալի» խմբերգային համույթը:Օգոստոսի 12-ը բացառիկ օր էր
|
Ընթերցել...
|
Հուլիսի 15-ին մարդաշատ էր Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու գավիթն ու բակը: Կիրակնօրյա Սուրբ պատարագի եկած ժողովուրդը միմյանց շնորհավորում էր Վարդավառի տոնի կապակցությամբ:
Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոնն է, որը գալիս է հազարամյակների խորքից: Նախաքրիստոնեական Հայաստանում այն կապվում էր սիրո եւ գեղեցկության դիցուհի Աստղիկի հետ: Քրիստոնեության ընդունումից հետո տոնը արտաքին փոփոխության է ենթարկվել, սակայն պահպանել է իր էությունը: Եկեղեցին այն փոխարինում է Քրիստոսի Այլակերպության կամ Պայծառակերպության տոնով, որն, ըստ Ավետարանի տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:. Սա եկեղեցական 5 տաղավար տոներից մեկն է, նշվում է մեծ շուքով եւ համարվում է ընտանեկան տոն: Սակայն նաև այն բնակավայրերում, որտեղ Վարդավառը հատուկ չի նշվում, պահպանվել է ջրցանության սովորույթը, որը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից:
|
Ընթերցել...
|
|
|
<< Սկիզբ < Նախորդ 261 262 263 264 265 266 267 268 269 270 Հաջորդ > Վերջ >>
|
Page 269 of 280 |