Լուրեր
|
2017 թվականի ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն սրբադասված նահատակների հիշատակի օրվան ընդառաջ, Վիրահայոց թեմում տեղի ունեցան միջոցառումներ՝ արտահայտված ի խորոց սրտի, հուզական և արդարության պահանջով, «Հիշում եմ և պահանջում»կարգախոսով:
|
Ընթերցել...
|
Լուրեր
|
Չնայած ցրտաշունչ եղանակին, օրը տոնական էր Ախալքալաքի շրջանի Գումբուրդո հայաբնակ գյուղում: 2017 թվականի ապրիլի 22-ը դարձավ պատմական գյուղի տարեգրության մեջ: Տեղի բնակչությունը` մեծից փոքր շտապում էր գյուղից դուրս գտնվող Խաչի դուռնա տեղանք, որտեղ հանդիսավորապես օծվելու էր Վիրահայոց թեմի թվով 58-րդ «Սուրբ խաչ» գործող եկեղեցին:
|
Ընթերցել...
|
Լուրեր
|
Սուրբ Զատկական տոնը Վիրահայոց թեմում նշվեց հավատացյալների հոծ բազմության մասնակցությամբ և Հայոց Եկեղեցու կանոններով և արարողակարգերին համապատասխան: Ինչպես Ճրագալույցի երեկոյան, այնպես էլ Սուրբ Զատկի օրը Թբիլիսիում, Բաթումում, Սամցխե-Ջավախքում, Մառնեուլիի և Ծալկայի շրջաններում, հավատացյալ բազմության մասնակցությամբ, տեղի ունեցան սրբազան արարողություններ: Եվ քանի որ այս տարի Ուղղափառ Սուրբ եկեղեցու տոնը համընկել էր Հայոց Եկեղեցու զատկական տոնակատարությանը, այն դարձել էր ավելի տոնական և մարդաշատ:
|
Ընթերցել...
|
Լուրեր
|
2017 թվականի ապրիլի 15-ին, Ավագ շաբաթ օրը երեկոյան, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվեց ճրագալույցի Ս. Պատարագ: Այդ օրերին, ըստ հատուկ արարողակարգի, վառում են տաճարի ջահերն ու կանթեղները, բացվում են Եկեղեցու խորանի վարագույրները և վառվող մոմերը բաժանում են ժողովրդին, որից հետո մատուցվում է Սուրբ Պատարագ:
|
Ընթերցել...
|
|
|