2017 թվականի մարտի 24-ին կայացավ տեսա-կապ ՀՀ Սփյուռքի նախարարության և Վիրահայոց թեմի Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնի միջև: Աշխարհասփյուռ հայությանը համախմբող մայր հայրենիքի կառույցի նպատակն էր անմիջական կապի միջոցով ծանոթանալ աջարահայ համայնքի, ի մասնավորի Բաթումիի համայնքի գործունեությանը, հուզող խնդիրներին և ապագայի տեսլականին:
2017 թվականի մարտի 24-ին, Վրաստանի խորհրդարանում բացվեց Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու ավտոկեֆալության վերականգնման 100-ամյակին նվիրված կոնֆերանս, որին ներկա էին երկրի առաջին դեմքերը, օրենսդիր և գործադիր իշխանությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, Սինոդի անդամները և այլ կրոնական համայնքների ղեկավարներ:
Քրիստոնեական եկեղեցիներում Մեծ Պահքի շրջան է: Մարտի 22-ին Պահքը կիսվեց, Պահքի երկրորդ կեսը կշարունակվի մինչև Հրաշափառ Հարության տոնը:Ժողովուրդը Պահքի կիսվելու օրը անվանում է Միջինք և այն ուղեկցվում է մի շարք սովորություններով, օրինակ գաթա կամ բաղարջ պատրաստելով:
2017 թվականի մարտի 19-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ «Հայ երախտավորները» շարքից «Վարդան Գրիգորյան՝ ճանաչված պատմաբան-հայագետ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը նվիրված է վաստակաշատ գիտնականի, ազնիվ քաղաքացու գիտական, հրապարակախոսական ու քաղաքացիական գործունեությանը, նրա կյանքի անցած ուղուն: