2017 թվականի ապրիլի 8-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճում կայացավ Թեմի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա դպրոցի սաների՝ մորը, մայրենի լեզվին, հայերենի առաջին ուսուցիչ Սուրբ Մեսրոպ Մաշտոցին և հայրենիքին նվիրված միջոցառում: Այն ընթացավ «Իմ քաղցր լեզու» խորագրով, որպես արձագանք «Մայրս պատկերն է մայր հայրենիքիս» կարգախոսով ՀՀ Սփյուռքի նախարարության շարադրությունների մրցույթին:
|