Ընթացիկ տարվա մարտի 28-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի աշխատակիցների հանդիպումը Վրաստանի բուհերի հայ ուսանողության հետ: Հանդիպումը նախաձեռնել էր Թեմի երիտասարդական բաժինը, ներկա էին բաժնի տնօրեն Վալերի Բադալյանը և Վրաստանի երիտասարդ դիվանագետների ակումբի նախագահ Գիորգի Թումասյանը:
|
Ընթերցել...
|
2015 թվականի ապրիլի 5-ին, Սուրբ Զատիկը Թբիլիսիում, Սամցխե-Ջավախքում, Մառնեուլի շրջանում, Բաթումիում նշվեց հավատացյալ հոծ բազմության մասնակցությամբ, և Հայ Եկեղեցու կանոններով և արարողակարգերին համապատասխան:
|
Ընթերցել...
|
2015 թվականի ապրիլի 4-ին, Ավագ շաբաթ օրը երեկոյան Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, մատուցվեց Ճրագալույցի Սբ. Պատարագ: Պատարագիչ քահանան՝ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը ազդարարեց Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը: Հոգևոր Հայրը ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորանքը վրաստանաբնակ հայությանը զատկական տոնի առիթով:
|
Այս խորագիրն էր կրում Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում, 2015 թվականի ապրիլի 4-ին կայացած Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումը: Լուսանկարիչ Սերգեյ Ֆիդանյանի նախաձեռնությամբ, «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ և Վիրահայոց թեմի հովանու ներքո կազմակերպված հեղինակային լուսանկարների ցուցադրությանը կցվել էին Ցեղասպանությունից փրկվածների և Վրաստանում ապաստանածների ժառանգների պատմությունները՝ հայերեն, վրացերեն, ռուսերեն:
|
Ընթերցել...
|
|
|