Վիրահայոց թեմի Նինոծմինդայի Ռաֆայել Ջավախի անվան նորաբաց մշակութային կենտրոնի սրահը դեկտեմբերի 12-ին մարդաշատ էր: Այստեղ էին հավաքվել շրջանի մտավորականության ներկայացուցիչներ` գրողներ, մանկավարժներ, լրագրողներ, գրադարանավարներ: Նրանք եկել էին հանդիսավորությամբ նշելու վիրահայ անվանի արձակագիր և հասարակական գործիչ Բենիկ Սեյրանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը:
|
Ընթերցել...
|
|
Պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը, դեկտեմբերի 16-ին այցելեց Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն և ծաղիկներ դրեցին ազգի երևելիների տապանաքարերին: Մեծաց մեծերի պանթեոնում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ: Հոգևոր արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, դեսպանության դիվանագետներ, հասարակության ներկայացուցիչներ:
|
Ընթերցել...
|
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահի պատերը զարդարված են յուղաներկ և մատիտանկար աշխատանքներով: Այստեղ կազմակերպվել է ցուցահանդես «Դիմանկար –XXI» խորագրով: Այն իրականացրել է Վրաստանի հայ նկարիչների միությունը (նախագահ՝ Մերուժան Շահումյան), Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ և Վրաստանի նկարիչների մի քանի միությունների հետ համագորակցությամբ: Ներկայացված են հայ և վրացի երկու տասնյակից ավելի նկարիչների շուրջ 80 աշխատանքներ: Ցուցահանդեսին մասնակցում են նաև ճանաչված նկարիչ-մանկավարժ Ռոբերտ Ներսեսովի նկարչական դպրոցի սաները:
|
Ընթերցել...
|
Դեկտեմբերի 15-ին, երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսի ժամանեց Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Այցելության առաջին օրը, երկու մայրաքաղաքների՝ Երևանի և Թբիլիսիի առաջին դեմքերը և նրանց ուղեկցող անձինք այցելեցին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Պարոն Գիգի Ուգուլավան և պարոն Տարոն Մարգարյանը և հայկական պատվիրակության անդամներ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը, Ավագանիներ Արմեն Երեմյանը, Սերգեյ Մկրտչյանը, Նատալիա Լափաուրին, լրատվական բաժնի ղեկավար Հարություն Հակոբյանը, Վրաստանում ՀՀ դեսպանի խորհրդական Արտակ Կալաչյանը և մյուսները ներկա գտնվեցին հայոց եկեղեցում Վիրահայոց թեմի առաջանորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ ընթացող կիրակնօրյա Սուրբ Պատարագին: Պատարագիչն էր Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը:
|
Ընթերցել...
|
1948 թվականի դեկտեմբերի 10-ին, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովը ընդունեց մարդու իրավունքների հանընդհանուր Հռչակագիրը, իսկ 1950 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը դեկտեմբերի 10-ը հայտարարեց մարդու իրավունքների միջազգային օր:
|
Ընթերցել...
|
|
|
<< Սկիզբ < Նախորդ 221 222 223 224 225 226 227 228 229 230 Հաջորդ > Վերջ >>
|
Page 222 of 280 |