Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Սբ.Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախումբը (խմբավար՝ Մարա Աբուլյան) և կենտրոնի անհատ կատարող Անի Ղուշչյանը (գեղարվեստական ղեկավար՝ Պավել Օգանեզով) մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնին: Փառատոնին Վրաստանից մասնակցում էր նաև Վիրահայոց թեմի Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու «Աղբյուր» երգչախումբը, խմբավար Ռուզաննա Հովհաննիսյանի գլխավորությամբ:
|
Ընթերցել...
|
|
Հոկտեմբերի 5-ին, Թբիլիսիում տեղի ունեցավ վաստակաշատ արխիվագետ, թբիլիսահայ ճանաչված ճարտարագետ, Վրաստանի հայկական պատմական կոթողների հետազոտող և մեծ գիտակ Սարգիս (Սերգո) Դարչինյանի հուղարկավորությունը:
|
Ընթերցել...
|
Սույն թվականի սեպտեմների 29-ին, երեկոյան,Թբիլիսիի Հայ Առաքելական, Ուղղափառ սուրբ եկեղեցու «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան բազմամարդ սրահում, նախաձեռնությամբ «Հայարտան» և «Կամուրջ» գրական-մշակութային հասարակական կազմակերպության, տեղի ունեցավ գրական երեկո՝ նվիրված Լևոն Անանյանի հիշատակին:
|
Ընթերցել...
|
Սեպտեմբերի 25-ին, Թբիլիսիի «Arthall” համերգային դահլիճում կայացավ համերգ՝ ՀՀ «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» և «Դուդուկի ընտրյալ» նախագծերի հաղթող և մասնակից շնորհալի երգիչների և նվագարանների կատարողների մասնակցությամբ: Բարեգործական համերգը, որը վերածվեց հայ ժողովրդական երգի տոնի, նվիրված էր Սայաթ-Նովայի 300-ամյակին: Համերգի նպատակն էր Հայաստանից դուրս հայաբնակ վայրերում հնչեցնել հայ ժողովրդական երգն ու երաժշտությունը: Ախալքալաքում, Նինոծմինդայում և Ծալկայում բարեգործական համերգներից հետո խմբի հերթական կանգառը Թբիլիսին էր: Այստեղ համերգը տեղի ունեցավ ՀՀ Սփյուռքի նախարարության բարձր հովանու ներքո, Վիրահայոց թեմի առաջնորդի, «Հայարտուն» կենտրոնի և հոգաբարձուների խորհրդի անդամ, բարերար Սոս Սահակյանի աջակցությամբ: Համերգին ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարարության ԱՊՀ երկրների Կովկասյան տարածաշրջանի հայ համայնքների հետ կապի վարչության պետ Տարոն Շագոյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Լևոն Թորգոմյանը, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ:
|
Ընթերցել...
|
Սեպտեմբերի 26-ը, ադրբեջանցի դահճի ձեռքով կացնով Հունգարիայում դաժանաբար սպանված հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրն է: Իր ժողովրդի իսկական զավակը զազիր մարդասպանի զոհը դարձավ միայն և միայն հայ լինելու համար: Երիտասարդ սպայի հիշատակին էր նվիրված նրա ծննդյան օրը Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում կատարված հոգեհանգստյան պաշտոնը: Արարողության ավարտից հետո Սբ. Էջմիածին եկեղեցու լուսարարապետ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը խոսեց հայ զինվոր Գուրգեն Մարգարյանի դաժան նահատակության մասին, որի պատճառը նրա ազգային պատկանելությունն էր: Հոգևոր հայրը արժևորեց քրիստոնեական այն պատգամները, որով միշտ առաջնորդվել է հայ ազգը՝ իր զավակներին կոչ անելով ոչ թե դահճին պատասխանել իր իսկ ձևով՝ կացնի հարվածով, այլ սպասել նրա դատաստանին Տիրոջ կողմից, որն անպայման կլինի :
|
Ընթերցել...
|
|
|
<< Սկիզբ < Նախորդ 221 222 223 224 225 226 227 228 229 230 Հաջորդ > Վերջ >>
|
Page 230 of 280 |