1

fb you od

Կարմիր գյուղում օծվեց Մեծ Եղեռնի սրբադասված նահատակների հիշատակի խաչքարը PDF Տպել Էլ.փոստ

DSC03676 

Շուրջ 200 ընտանիք ունեցող Մառնեուլի շրջանի Կարմիր գյուղը , տեղի մեծահասակների պատմածների համաձայն, 100 տարվա պատմություն ունի, գյուղը հայաբնակ է և այստեղ հիմնականում բնակվում են Արևմտյան Հայաստանից տեղահանված ու մազապուրծ փրկվածների սերունդները: Հաստատվելով բարենպաստ պայմաններ ունեցող այս տեղանքում, հայերը պահել ու պահպանել են իրենց լեզուն, հավատքը, ազգային արժեքները: Սակայն ապրելով խորհրդային տարիների աստվածամերժման ժամանակաշրջանում, չեն ունեցել իրենց աղոթատեղին ու եկեղեցին, թերևս Աստծո տան կարիքը միշտ էլ զգացել են գյուղովի:

Ընթերցել...
 
Սրբոց թարգմանչաց տոնը Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում PDF Տպել Էլ.փոստ

targmanchac ton 

2015 թվականի հունիսի 25-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին նշեց Սրբոց Թարգմանչաց տոնը: Տոնի կապակցությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ,որին ներկա էին մտավորականներ, թարգմանչական գործունեությամբ զբաղվողներ, հայ հավատացյալներ:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմի հոգևոր դասի ժողով Ախալցիխեում PDF Տպել Էլ.փոստ

joghov 

2015 թվականի հունիսի 22-ին, Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երիցատանը տեղի ունեցավ Վիրահայոց թեմի հոգևոր դասի խորհրդակցական ժողովը:

Ընթերցել...
 
Մշակույթի առաքյալների ելույթը Վիրահայոց թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցում PDF Տպել Էլ.փոստ

DSC035622 

2015 թվականի հունիսի 17-ին, երեկոյան ժամերգությունից հետո, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կայացավ հոգևոր երաժշտության համերգ: Այն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում «Լոյս ի Լուսոյ» խորագրով 5-ից 20-րդ դարերի հայկական հոգևոր երաժշտության նորովի մեկնաբանությունն է, որը նախաձեռնել է երաժիշտ դաշնակահար Տիգրան Համասյանը Երևանի պետական կամերային երգչախմբի հետ Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ: Համերգային շրջագայությունը իրականացվում է աշխարհի տարբեր երկրների 100 եկեղեցիներում ու տաճարներում, դրանցից մեկը Վրաստանն է, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին հինավուրց եկեղեցին:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց եզիդական հոգևոր-մշակութային կենտրոնի բացմանը PDF Տպել Էլ.փոստ

20150616 135022 

2015 թվականի հունիսի 16-ին, Թբիլիսիում բացվեց եզիդական համայնքի նորակառույց հոգևոր - մշակութային կենտրոնը: Եզիդների հոգևոր խորհրդի և Վրաստանի Եզիդական տան հրավերով Կենտրոնի բացման հանդիսությանը ներկա էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Թեմի իրավական և պետության հետ հարաբերությունների բաժնի տնօրեն Միքայել Ավագյանի ուղեկցությամբ:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 151 152 153 154 155 156 157 158 159 160 Հաջորդ > Վերջ >>

Page 159 of 280