Նոյեմբերի 16-ին, Նինոծմինդայի շրջանի Մամզարա համայնքում օրը լցված էր տոնական տրամադրությամբ: Գյուղը նշում էր անցյալ տարի կառուցված և օծված Սբ. Մեսրոպ Մաշտոց անունը կրող եկեղեցու միամյակը:
|
Ընթերցել...
|
|
Ընթացիկ տարվա նոյեմբերի 16-ին, Թբիլիսիում, Եվրոպայի անվան հրապարակում հանդիսավորությամբ նշվեց Հանդուրժողականության միջազգային օրը: Ընթացիկ տարվա նոյեմբերի 16-ին, Թբիլիսիում, Եվրոպայի անվան հրապարակում հանդիսավորությամբ նշվեց Հանդուրժողականության միջազգային օրը:
|
Ընթերցել...
|
2014 թվականի նոյեմբերի 9-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց նորաօծ Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանը: Թբիլիսիի հավատացյալները մեծ ուրախություն ապրեցին, վայելելով Տեր հոր հոգեպարար Պատարագը և ունկնդրելով նրա քարոզը: Երախտագիտության խոսքով վիրահայ հավատացյալներին դիմեց օրվա Պատարագիչը՝ Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանը:
|
Ընթերցել...
|
2014 թվականի նոյեմբերի 9-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում, կիրակնօրյա Սուրբ Պատարագին հաջորդեց «Հայարտուն» կենտրոնի (ղեկավար՝ Լևոն Չիդիլյան) և թեմի երիտասարդության հարցերի բաժնի (տնօրեն՝ Վալերի Բադալյան) կազմակերպած «Կանք և կլինենք» նշանաբանով բողոքի գործողությունը: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին արձագանքելով Մարսելի հայոց համայնքի նախաձեռնությանը, Վիրահայոց թեմը միացավ «#2015RTAG. Recognize The Armenian Genocide» («# 2015RTAG. Ճանաչեք Հայոց Ցեղասպանությունը») ակցիային, որը գլխավորում են Անի Ստեպանովան և Ռիչարդ Ֆնդիկյանը:
|
Ընթերցել...
|
2014 թվականի նոյեմբերի 9-ին, Թբիլիսիում կայացավ «Գլախո՝ երկրորդ կյանք» տեսաերիզի շնորհանդեսը: Տեսաերիզը, որը պարունակում է հայ երգիչ, ՀՀ և Վրաստանի վաստակավոր արտիստ Գլախո Զաքարյանի 6 հայերեն և 6 վրացերեն երգերը, դարձավ կյանքից հեռացած արևելյան երգերի լավագույն կատարող, թբիլիսահայ ճանաչված երգիչ Գլախո Զաքարյանի իրավամբ երկրորդ ծնունդը:
|
Ընթերցել...
|
|
|
<< Սկիզբ < Նախորդ 181 182 183 184 185 186 187 188 189 190 Հաջորդ > Վերջ >>
|
Page 186 of 280 |