Սույն թվականի մարտի 7-ին, Հռոմեական -Կաթոլիկ Սուրբ Եկեղեցու Անդրկովկասյան վարչության Թբիլիսիի Սուրբ Պողոս-Պետրոս մայր տաճարում, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի հետ համատեղ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո:
2015 թվականի մարտի 6-7-ին, երկօրյա աշխատանքային այցով Թբիլիսիում էր գտնվում ՀՀ Արդարադատության նախարարության պատվիրակությունը՝ նախարար պարոն Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ: Այցի շրջանակներում նախարար Հովհաննես Մանուկյանը, նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, միջազգային վարչության պետ Մարինա Տաշչյանը, մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը և նախարարի օգնական Մերի Գևորգյանը այցելեցին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի և մոմեր վառեցին հայոց հինավուրց տաճարում:
2015 թվականի փետրվարի 23-ին, Թբիլիսիի «Քորթիարդ Մարիոտ» հյուրանոցում, Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալությունը հասարակությանը ներկայացրեց 2014 թվականին կատարած աշխատանքները և Վրաստանի պետության կրոնական քաղաքականության ռազմավարությունը:
Ընթացիկ տարվա փետրվար ամսվա վերջին շաբաթվա յուրաքանչյուր օրը առանձնակի ուրախություն և բերկրանք էր պարգևում Քվեմո Քարթլիի տարածաշրջանի հայաբնակ շրջանների ու գյուղերի երեխաներին: Վիրահայոց թեմի հոգևոր հայրերը «Վրաստանում բարի սամարացի» միջազգային բարեգործական ընկերության ղեկավար Մերաբ Օրագվելիձեի տնօրինությամբ և լոգիստիկայի համակարգող Կարեն Երիցյանի առաջնորդությամբ,ամեն օր այցելելով տարբեր բնակավայրեր՝ մանկապարտեզների ու դպրոցների 3-14 տարեկան երեխաներին մեկնաբանում էին Տեր Հիսուս Քրիստոսի տածած մեծ սերը մանուկների նկատմամբ և որպես այդ մեծ սիրո վկայություն երեխաներին բաժանում էին այն նվերները, որ գույնզգոււյն տուփերի մեջ հավաքել և իրենց հասակակիցներին էին հղել տարբեր երկրների տարբեր ազգերի երեխաները: