Ընթացիկ տարվա հունվարի 23-ին, Թբիլիսիում տեղի ունեցավ քրիստոնյաների միասնության ամենամյա էկումենիկ աղոթքը: Այս անգամ այն կայացավ Լյութերական Եկեղեցում և աղոթքի կարգախոսն էր «Ջուր տուր»: Էկումենիկ աղոթքին մասնակցում էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնոդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Անդրկովկասի լատինական կաթոլիկների առաքելական վարչության առաջնորդ Ջուզեպպե եպիսկոպոս Պազոտտոն, Վրաստանում Ավետարանական-լյութերական Եկեղեցու առաջնորդ Հանս-Իոիահիմ եպիսկոպոս Կիդերլենը, Վրաստանում Ավետարանական-մկրտական Եկեղեցու առաջնորդներ եպիսկոպոսներ Մերաբ Գափրինդաշվիլին և Ռուսուդան Գոցիրիձեն: Աղոթքին մասնակցում էին ինչպես վերը նշված, այնպես էլ այլ քույր եկեղեցիների և հարանվանությունների հոգևոր դասը և հավատացյալների խմբեր: Աղոթքին ներկա էին նաև Վրաստանի իսլամական համայնքի ներկայացուցիչները:
|