Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը, Թբիլիսիի Պատրիարքարանում հյուրընկալեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին:
Թեմի առաջնորդին ընկերակցում էին բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը և առաջնորդի գավազանակիր Գևորգ սարկավագ Անտոնյանը:
Այս խորագիրն էր կրում 2015 թվականի մարտի 29-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյանի անվան սրահում տեղի ունեցած գրական-երաժշտական երեկոն: Միջոցառումը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության վաստակաշատ ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանը՝ «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ: Մասնակիցները՝ Թեմի Սուրբ Եղիա մարգարեի անվան կիրակնօրյա դպրոցի սաներն էին:
2015 թվականի մարտի 29-ին ՀայԱռաքելականՈւղղափառՍուրբԵկեղեցիննշեցԾաղկազարդը՝ Հիսուս ՔրիստոսիհաղթականմուտքըԵրուսաղեմ: Այդ տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳարեգինԲԱմենայնՀայոցԿաթողիկոսի կողմից տարիներ առաջ հռչակվել է մանուկներիօրհնությանօր:
Ընթացիկ տարվա մարտի 28-ին, Վրաստանի Ավետարանական-Մկրտական Եկեղեցու Խաղաղության մայր տաճարում հավատացյալների և երգչախմբերի հետ համատեղ կայացավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող միջոցառում: