Սույն թվականի սեպտեմբերի 21-ին, Թբիլիսիի «Arthall» համերգային դահլիճում մեծ շուքով նշվեց ՀՀ անկախության 22-րդ տարեդարձը և Վիրահայոց թեմի «Ջեյրան» պարային համույթի 10-ամյակը: Հոբելյանական միջոցառումը նախաձեռնել էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնը՝ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ և Վրաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ: Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, դիվանագետներ, հոգևոր դասը, թբիլիսահայ կառույցների ղեկավարներ, հասարակայնության ներկայացուցիչներ:
|
Ընթերցել...
|