Հուլիսի 6-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ և Նինոծմինդայի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի, Ախալքալաքի հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի և դպրաց դասի մասնակցությամբ կատարվեց Նինոծմինդայի շրջանի Մամզարա գյուղի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Սրբազան ծիսակատարությանը իրենց մասնակցությունն էին բերել տեղական իշխանության մարմինների ներկայացուցիչները և գյուղի հասարակայնությունը:
|
Ընթերցել...
|
|
Հունիսի 29-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ «Souvenirs” խորագրով գեղեցիկ միջոցառում: Այն նախաձեռնել էր Գարի Դավթյան տիկնիկային մշակույթի տունը: Միջոցառմանը ներկա էին առավելապես ռուսալեզու արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:
|
Ընթերցել...
|
Հունիսի 29-ին, Վիրահայոց թեմի և «Հայարտուն» կենտրոնի արտագնա հոգևոր-մշակութային միջոցառումների շրջանակներում, Թեթրիծղարոյի շրջանի Սամշվիլդե գյուղի (ժողովրդի շրջանում՝ Շամշուլդա) 1844 թվականի կառույց «Սուրբ Փրկիչ» եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, մատուցվեց սրբասուրբ Պատարագ: Պատարագին ներկա էին Թբիլիսիից ժամանած «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը, Առաջնորդի խորհրդական Լևոն Իսախանյանը, տեխնոլոգիաների բաժնի ղեկավար Վալերի Բադալյանը, հոգևոր տեսուչ Գևորգ սարկավագ Անտոնյաը, տնտեսական հարցերով տնօրեն Կարեն Երիցյանը: Սամշվիլդե էր ժամանել «Հայարտուն» կենտրոնի բարերար, ռուսաստանաբնակ մեր հայրենակից Բորիս Սաակովը:
|
Ընթերցել...
|
Հունիսի 30-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու բակում կայացավ ազգային կերակրատեսակի՝ «Տոլմա-2013» փառատոն-մրցույթը: Այն նախաձեռնել էր Վրաստանի հայ կանանց »Շուշանիկ» միությունը «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ և Վիրահայոց թեմի հովանավորությամբ: Ախորժալի տոլմայի բուրմունքը տարածվել էր ողջ Հավլաբար թաղամասում: Սեղաններին տեղ էին գտել հայ տիկնանց կողմից տանը պատրաստված տոլմայի շուրջ 15 տարատեսակներ: Փառատոն-մրցույթի նպատակն է ազգային կերակրատեսակների ժողովրդականացումը և տարածումը:
|
Ընթերցել...
|
Հունիսի 29-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն« կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Կենտրոնի Սբ. Մովսես Խորենացու անվան նախակրթարանի ավագ խմբի սաների ավարտական ցերեկույթը: Գեղեցիկ զարդարված դահլիճում տեղեր էին զբաղեցրել հոգևոր հայրերը, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ:
|
Ընթերցել...
|
|
|
<< Սկիզբ < Նախորդ 231 232 233 234 235 236 237 238 239 240 Հաջորդ > Վերջ >>
|
Page 240 of 280 |