Օգոստոսի 11-ին, Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ, որի խորհուրդն էր Բարեկենդան Սուրբ Աստվածածնի պահոցը: Կիրակնօրյա Պատարագին, ի թիվս թբիլիսահայ հավատացյալների, ներկա էին Ստեփանակերտից ժամանած Արցախի պետական երգչախմբի անդամները:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, օգոստոսի 18-ին կնշի Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
Այս տարի վրաց ժողովուրդը նշեց 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական զինված ընդհարման 5 տարին, որի արդյունքում եղան զոհեր և սեփական բնակավայրերից փախստականներ:
Հուլիսի 30-ը,ՄԱԿ-ի որոշմամբ հռչակված է Բարեկամության օր: Այն ըստ արժանվույն նշանավորվեց Վրաստանի բազմազգ մայրաքաղաքում: Թբիլիսիի քաղաքապետարանի որոշմամբ, հուլիսի 30-ից առ օգոստոսի 5-ը կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ, որոնք դարձան այն քաղաքի նկարագրի դրսևորումը, որը իրավամբ ներթափանցված է տարբեր ազգի ներկայացուցիչների համակեցությամբ ու բարեկամության ոգով: