1

fb you od

Սրբոց Վարդանանց տոնը Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ

Vardananc 

2015 թվականի փետրվարի 12-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և ձեռամբ Ախալցիխե քաղաքի և մերձակա հայկական գյուղերի հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանի,Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրվա կապակցությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Հընթացս Պատարագի Գևորգ սարկավագ Անտոնյանն իր անդրանիկ քարոզում խոսեց օրվա խորհրդի՝ հանուն հավատքի և հանուն հայրենիքի Սուրբ Վարդանի և նրա զինակիցների նահատակության մասին և իր քարոզն ավարտեց հայ ազգին տրված խաչը դեպի Արարատ բարձրացնելու մաղթանքով:

Ընթերցել...
 
Հին Թիֆլիսը «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

jovani vepkhvadze 

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահը փոքր էր ցուցահանդեսի բոլոր այցելուներին ընդունելու համար, իսկ ցուցահանդեսը, իրավամբ հետաքրքիր էր, կարոտալի, ջերմ զգացմունքներ առաջացնող ...

Ընթերցել...
 
Հանդիպում Իրակլի Ալասանիայի հետ PDF Տպել Էլ.փոստ

alasania 

Ընթացիկ տարվա փետրվարի 1-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը «Ազատ ժողովրդավարներ» կուսակցության նախագահ Իրակլի Ալասանիայի հետ: Հանդիպումն իրականացավ «Քաղաքական մասնակցություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում, «Բաց հասարակություն - Վրաստան» հիմնադրամի աջակցությամբ: Հանդիպման թեման էր «Վրաստանը և Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանում» : «Հայարտուն» կենտրոնի վերոհիշյալ նախագծի նպատակն էր վրացի քաղաքագետների, հասարակական գործիչների և Վրաստանում լիազորագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցությամբ նման հանդիպում-երկխոսությունների կազմակերպման միջոցով, առաջին դեմքերի կողմից Վրաստանի հայազգի քաղաքացիներին ճիշտ տեղեկատվություն մատուցել ինչպես երկրում ընթացող քաղաքական գործընթացների մասին, այնպես էլ համայնքի ներկայացուցիչների հետ երկխոսության բնույթով պատկան այրերին իրազեկել համայնքային կյանքի հիմնահարցերի և խնդիրների մասին:

Ընթերցել...
 
Միքայել Հովսեփյան. հայ պարարվեստի նվիրյալը PDF Տպել Էլ.փոստ

Misha 

Վիրահայության շրջանում ճանաչված անուն, վաստակաշատ պարուսույց Միքայել Հովսեփյանն իր ողջ գիտակցական կյանքը նվիրել էր հայրենիքից դուրս հայ մշակույթի պահպանության և զարգացման գործին: Երջանկահիշատակ «Պարի Միշան» իր առաքելությունը տեսնում էր մատաղ սերնդի մոտ դեպի հայկական պարարվեստը սեր առաջացնելու, նրանց խրոխտ, իր բովանդակությամբ հայրենաշունչ, նաև նազելի հայոց պարը սովորեցնելու մեջ: Սակայն չարագործի ձեռքով կազմակերպված պայթյունը, որ 1994 թվականին տեղի ունեցավ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնում, նրա համար դարձավ ճակատագրական: Պայթյունի զոհ դարձավ հանրաճանաչ պարուսույց Միքայել Հովսեփյանը...

Ընթերցել...
 
Թբիլիսիում Սուրբ Սարգսի հիշատակության տոնը սկսվեց քայլերթով PDF Տպել Էլ.փոստ

S.Sargis 

Վիրահայոց թեմում միշտ էլ մեծ ոգևորությամբ և սիրով է նշվում Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինակիցների հիշատակության օրը: Տոնը շարժական է, այս տարի այն նշվում է հունվարի 31-ին, իսկ ոգևորությունը նկատելի էր արդեն նախատոնակի ժամանակ: Սբ Սարգսի տոնը բացառիկ եկեղեցական տոներից է, որը տասնյակ հազարավոր ոչ միայն հայ, այլև այլազգի երիտասարդների համախմբում է հայ եկեղեցու շուրջ: Այդպես էր նաև այս տարի:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 171 172 173 174 175 176 177 178 179 180 Հաջորդ > Վերջ >>

Page 179 of 280