2015 թվականի մարտի 27-ին, կայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային Վրաստանի հանձնախմբի արտագնա հերթական նիստը, որը գումարվեց Սամցխե Ջավախքի Ախալքալաքի շրջանային վարչության շենքում:
|
Ընթերցել...
|
|
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, 2015 թվականի մարտի 21-ին, Վրաստանի հայ երաժիշտների միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, կայացավ դասական երաժշտության համերգ՝ Հայոց Ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցի հիշատակին: Միջոցառման գլխավոր նվագարանը ջութակն էր, իսկ կատարողները՝ Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, լարային երաժշտության ամբիոնի վարիչ Էռնստ Առաքելովի ջութակի դասարանի 3-րդ կուրսի բակալավր Ստելլա Մկրտչյանը և առաջին կուրսի մագիստր Մարիաննա Կիրակոզովան:
|
Ընթերցել...
|
Ընթացիկ տարվա մարտի 21-ին նշվեց ՀայառաջինկաթողիկոսՍբ. ԳրիգորԼուսավորչի տոնը: Այն կատարվում էիհիշատակությունԽորՎիրապումՍբ. ԳրիգորԼուսավորչիկրածչարչարանքների: Տոնի կապակցությամբ Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Համաքրիստոնեական սրբի տոնին բացվեց Եկեղեցու վարագույրը և հավատացյալները ունեցան հաղորդություն ստանալու հնարավորություն:
|
Ընթերցել...
|
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահը, ընթացիկ տարվա մարտի 19-ին հյուրընկալեց Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի աշակերտներին, ուսուցչական կազմին, տնօրինությանը: Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին Հովհաննես Շիրազի հայրենաշունչ բանաստեղծությունների ծաղկաքաղը դպրոցը նվիրել էր Հայոց մեծ բանաստեղծի ծննդյան 100-ամյակին : Գրական-երաժշտական մոնտաժը նախաձեռնել էր դպրոցի հայոց լեզվի և գրականության վաստակաշատ ուսուցչուհի Կարինե Հովհաննիսյանը, մասնակցում էին 10-րդ դասարանի աշակերտները: Միջոցառումը ներկայացվել էր դպրոցի հանդիսասրահում և տպավորությունն ու արձագանքն այնքան մեծ էր, որ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի տնօրենի առաջարկությամբ այն ներկայացվեց թբիլիսահայ համայնքի առավել լայն շրջանին:
|
Ընթերցել...
|
2015 թվականի մարտի 14-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու նստավայրում կայացավ Վրաստանի հայերեն ուսուցմամբ հանրային դպրոցների ղեկավարների հանդիպումը Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին Մառնեուլի շրջանի Միրզոևկա, Չանախչի, Շահումյանի թիվ մեկ և թիվ 3 , Բոլնիսի շրջանի Բոլնիս-Խաչենի և Կիանեթի, Թեթրիծղարոյի շրջանի Սամշվիլդեի, ինչպես նաև քաղաքամայր Թբիլիսիի թիվ 103 և 104 հանրային դպրոցների տնօրենները և ուսմասվարները: Հանդիպմանը ներկա էր նաև Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը:
|
Ընթերցել...
|
|
|
<< Սկիզբ < Նախորդ 171 172 173 174 175 176 177 178 179 180 Հաջորդ > Վերջ >>
|
Page 174 of 280 |