Բրեյնռինգյան ոճով կրկին ձևավորված Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ մրցաշարի եզրափակիչ հանդիպումը: Շուրջ երեք ամիս շարունակվող և գրեթե ամեն շաբաթ օր ընթացող հանդիպումը նորանոր թիմեր էր ներգրավում իր շուրջը: Տրամաբանական մտածելակերպի և հետևողական դատողության վրա հիմնված վեց ընդհանուր և նույնքան էլ հայոց լեզվի, պատմության և մշակույթի վերաբերյալ հարցերը, որ այնքան ուշադիր որոնում և մրցակիցներին ներկայացնում էր միջոցառման նախաձեռնող և կազմակերպիչ Արտակ Այվազյանը, կոչված էր բացահայտել մասնակիցների գիտելիքների խորությունը և լրացնել ներկաների իմացածը:
|
Ընթերցել...
|
|
Ընթացիկ տարվա հունվարի 23-ին, Թբիլիսիում տեղի ունեցավ քրիստոնյաների միասնության ամենամյա էկումենիկ աղոթքը: Այս անգամ այն կայացավ Լյութերական Եկեղեցում և աղոթքի կարգախոսն էր «Ջուր տուր»: Էկումենիկ աղոթքին մասնակցում էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնոդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Անդրկովկասի լատինական կաթոլիկների առաքելական վարչության առաջնորդ Ջուզեպպե եպիսկոպոս Պազոտտոն, Վրաստանում Ավետարանական-լյութերական Եկեղեցու առաջնորդ Հանս-Իոիահիմ եպիսկոպոս Կիդերլենը, Վրաստանում Ավետարանական-մկրտական Եկեղեցու առաջնորդներ եպիսկոպոսներ Մերաբ Գափրինդաշվիլին և Ռուսուդան Գոցիրիձեն: Աղոթքին մասնակցում էին ինչպես վերը նշված, այնպես էլ այլ քույր եկեղեցիների և հարանվանությունների հոգևոր դասը և հավատացյալների խմբեր: Աղոթքին ներկա էին նաև Վրաստանի իսլամական համայնքի ներկայացուցիչները:
|
Ընթերցել...
|
Ընթացիկ տարվա հունվարի 21-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, կատարվեց հոգեհանգստյան արարողություն և մոմավառություն՝ ի հիշատակ հունվարի 19-ին մահացած 6-ամսեկան Սերյոժա Ավետիսյանի և հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի մյուս անդամների:
|
Ընթերցել...
|
Ընթացիկ տարվա հունվարի 18-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, կատարվեց հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Գյումրիում զոհված Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների:
|
Ընթերցել...
|
2015 թվականի առաջին տաղավար տոնը՝ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության ավետիսը Վիրահայոց թեմում նշվեց պատշաճ հանդիսությամբ: Դեռևս հունվարի 5-ի երեկոյան Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ:
|
Ընթերցել...
|
|
|
<< Սկիզբ < Նախորդ 171 172 173 174 175 176 177 178 179 180 Հաջորդ > Վերջ >>
|
Page 180 of 280 |